Իսրայելի հատուկ ծառայությունները հորդորում են հրեաներին չայցելել Հայաստան և ոչ միայն
Իսրայելի Ազգային Անվտանգության ծառայությունը «տուրիստական նախազգուշացում» է հրապարակել, որում թվարկվում են այն բոլոր երկրները, ուր հրեական տոնի օրերին Իսրայելի իշխանությունները հորդորում են չայցելել:
Ցուցակը գլխավորում են թշնամական համարվող վեց երկրները` Իրանը, Իրաքը, Սիրիան, Եմենը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Այս երկրներ այցերն արգելված են օրենքով:
Վտանգավոր են համարվում նաև թշնամի երկրների հարևան պետությունները, այդ թվում չեն խրախուսվում այցելությունները Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա:
Ազգային անվտանգության գլխավոր շտաբը չի երաշխավորում անվտանգություն նաև Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան այցերի ժամանակ: Նշվում է, որ այս երկրներում իսլամիստ-ջիհադիստների հատուկ խմբավորումներ են գործում, որոնք հարձակումներ են իրականացնում հրեաների վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...