Ֆրանսիայում մի քանի դեղեր մարդկանց մահվան են հասցնում. մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիայում աղմկահարույց դատավարություն է սկսվել դեղագործական հսկա Servier ընկերության նկատմամբ:
Այն մեղադրվում է Mediator դեղորայքով դիաբետով հիվանդների ոչ դիտավորյալ սպանության մեջ:
Դատավարությունը պետք է պարզի՝ արդյոք դեղագործական ընկերությունը պատասխանատվությո՞ւն է կրելու Mediator դեղն օգտագործած առնվազն 500 մարդու մահվան համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անկախ հետազոտության անդամները պնդում են, որ դեղահաբից մահացածների թիվը կարող է հասնել մինչև 2 հազարի:
Մեղադրյալի աթոռներին են հայտնվել նաև Ֆրանսիայի դեղամիջոցների անվտանգության գործակալության (ANSM) մի քանի անդամներ, ովքեր մեղադրվում են բազմաթիվ ահազանգերից հետո դեղամիջոցի արտադրությունը շարունակելու մեջ: Մեղադրող կողմը պնդում է, որ Servier-ն իր հիվանդներին չի նախազգուշացրել դեղի օգտագործման բարդությունների մասին:
20-րդ դարի 70-ականներին մշակված Mediator դեղը նախատեսված է եղել դիաբետ ունեցող գեր հիվանդների համար: Ավելի ուշ այն սկսեցին նշանակել բոլորի նիհարել ցանկացողներին՝ ախորժակը ճնշելու համար: 2009 թվականից դեղի վաճառքն արգելվեց Ֆրանսիայում, ապա նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում և Իտալիայում:
Դատավարությունը կշարունակվի մինչև 2020 թվականի ապրիլը: Հայցվորների փաստաբանները Servier-ին մեղադրում են մահաբեր դեղամիջոցի վաճառքից առնվազն մեկ միլիարդ եվրո վաստակելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
«Իրատես». Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատես» թերթը գրում է. ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտո...