«Անսովոր կարիերա ունեք».Կանադայի նախկին վարչապետը՝ Փաշինյանին
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։
Ժան Քրեթեյնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետին, ով հետաքրքիր, անսովոր քաղաքական կարիերա ունի, եւ այժմ առաջնորդում է Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Կանադան արդյունավետ երկկողմ հարաբերություններ ունեն, եւ Կանադան կարեւորում է այդ կապերի շարունակական զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել Կանադայի պատվիրակության հետ եւ քննարկել երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող արմատական բարեփոխումներին, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը եւ հզորացմանը։ Այս գործընթացում, վարչապետ Փաշինյանի խոսքով, միջազգային գործընկերների աջակցությունը համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով նույնպես օգտակար կլինի։
Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, մասնավորապես, ենթակառուցվածքների, նորարարությունների, կենսաթոշակային շուկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ում Հայաստանի եւ Կանադայի մշտական ներկայացուցիչների մակարդակով շարունակել քննարկումները կոնկրետ ծրագրերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...