6-7 ժամում 25 հազար դոլար հավաքվեց. փոքրիկ Լեւոնի բուժման գումարը պատրաստ է․ ՀԺ
1 տարեկան Լեւոնի հետազոտության համար անհրաժեշտ գումարը հավաքված է։ Երեկ ընդամենը 7 ժամում ֆեյսբուքի ֆանդրեյզերի (ֆեյսբուքի վճարովի ծառայություն) միջոցով հավաքվեց պակասող 25.000 դոլարը: Այս մասին գրված է երեխայի աջակցության համար նախատեսված Donate for Levon ֆեյսբուքյան էջում:
Փոքրիկ Լեւոնի բուժզննման եւ նախնական բուժման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 37.000 դոլար (29.000 եվրո), որը ներառում է 3-շաբաթյա ստացիոնար պայմաններում մի շարք հետազոտություններ, հետագա բուժման պլանը, նաեւ երեխայի տեղափոխությունը։
Երեխայի մայրը՝ Անահիտ Խաչատուրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ մինչեւ երեկ երեկոյան կարողացել էին հայթայթել 12.000 դոլար, պակասում էր՝ 25.000-ը, որն այսօր արդեն հավաքվել է: «Մեզ համար շոկային էր, երբեք չէինք պատկերացնի, որ մի քանի ժամում այդքան գումար կհավաքվի, մինչեւ հիմա հավատներս չի գալիս: Երեխաս դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է ստաբիլ ծանր վիճակում»,-ասել է Անահիտ Խաչատուրյանը:
Նվիրատվությանը մասնակցել է 1437 օգտատեր, հավաքվել է 38 հազար 714 ԱՄՆ դոլար, ավելին, քան անհրաժեշտ է փոքրիկի տեղափոխման եւ բուժզննման համար: Անահիտ Խաչատուրյանը լրատվականին հայտնել է, որ երեխայի աջակցության համար իրականացվող Ֆանդրեյզերը դեռ չեն անջատել՝ հավելյալ գումարը կօգտագործեն երեխայի հետագա (հնարավոր) բուժման համար։ Գումարի ավելցուկը կհանգանակվի մեկ այլ երեխայի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...