Լրագրողը կա´մ կբացահայտի աղբյուրը, կա´մ կպատժվի. Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների կողմից աղբյուրը բացահայտելու հարցին:
««Հայելիի» և «Արմլուրի» շուրջ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Մեր օրենքը պաշտպանում է լրագրողական աղբյուրը։ Այսինքն, եթե, օրինակ, լրագրողը գրում է, որ, ըստ մեր աղբյուրների, Այսինչ Այնինչյանի կինը Մարսից է, լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրը և ոչ մի ճնշման չենթարկվել։ Բացառությամբ ծանր հանցագործությունների հետ կապված բացահայտումների։ Նախկին ոստիկանապետի ինքնասպանության հետ կապված հրապարակման վերաբերյալ կարող են պահանջել բացահայտել աղբյուրը։ Եվ կա´մ լրագրողը դա կանի, ինչը արդեն հետաքրքիր է, կա´մ կպատժվի, ինչը նույնպես զարմանահրաշ է։ Լրագրողը մի տարբերակ ունի` պահանջել փակ դատական լսումներ, որտեղ աղբյուրը կբացահայտվի սահմանափակ մարդկանց առջև»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...