Հակառակորդի ցանկացած ոտնձգությանը հայկական կողմը պատրաստ է պատասխանել անհամաչափ պատժիչ գործողություններով
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացվում են պլանային միջոցառումներ զինված ուժերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, կիրառման խնդիրների և փոխգործակցության հարցերի ճշտման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հղկվում և հստակեցվում են յուրային զորքերի կողմից ամուր ու հզոր պաշտպանության կազմակերպման, հակառակորդի ցանկացած ագրեսիայի դիմագրավման հարցերը: ՀՀ զինված ուժերն ապահովել ու շարունակում են ապահովել բնակչության անվտանգությունն ու սահմանների անձեռնամխելիությունը, և հակառակորդի ցանկացած ոտնձգությանը հայկական կողմը պատրաստ է պատասխանել անհամաչափ պատժիչ գործողություններով:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...