ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ բեռնատարները նորից մնացել են Վերին Լարս անցակետում
Հայ բեռնատարները նորից մնացել են ռուս-վրացական սահմանի` Վերին Լարս անցակետում:
Ինչպես հաղորդում է Նովոստի Արմենիա գործակալությունը` վկայակոչելով բեռնատար ավտոմեքենաների վարորդներին, «ռուսական կողմը խոչընդոտներ է ստեղծում և պահանջում է տուգանք մինչև 100 հազար ռուբլի»:
Վարորդների խոսքով, ներկա պահին սահմանին կուտակվել է մոտ 1000 բեռնատար:
Ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանն ասաց, որ տուգանքի պահանջը կապված է իբր թե գերծանրաբեռնված բեռնատարների հետ:
« Մեր մեքենաների բեռնատարողությունը 10-23 տոննա է» :
Սակայն գերբեռնվածության մասին կարելի է խոսել այն դեպքում եթե քաշը գերազանցի 24 տոննա և ավելին:
«Ռուսական մաքսակետում պահանջում են տուգանք վճարել, ենթադրաբար մեքենաները ծանրաբեռնված են, կարող եք վճարել տեղում կամ ութ օրվա ընթացքում», - ասաց Հայրապետյանը:
Ավրորա Նյուզը կապ է հաստատել այս հարցի հետ կապված բոլոր գերատեսչություների հետ: Մեզ ասացին, որ խնդրին տեղյակ են, ներկա պահին փորձում են միջոցներ ձեռնարկել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քեֆ է անում Անկախության օրը
Հայաստանի Հանրապետության ակախության 28 ամյակի պաշտոնական միջոցառումներից հետո ՀՀԿ-ականները նաև խնջույք են կազմակերպել Հա...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...