Հայտնի է դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինծառայողի տվյալները (լուսանկար)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ զինծառայողների պատշաճ մակարդակի և իրենց առջև դրված պարտականությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ: Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ դժվարությամբ է հաջողվել գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով լուսանկարը:
«Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը և հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն հավանականությամբ 052-րդ բրիգադում (Յաշմա)։
Քանի որ լուսանկարը սև ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկարը, որտեղ մանրամասն երևում է համազգեստը։ Նախ նշեմ, որ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկ ջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը։
1. աջ թևքին` ՀՆ ուժերի զինանշանը, Xüsusi Təyinatlı Qüvvələr (հատուկ նշանակության ուժեր) գրառմամբ
2. կրծքամասի ձախ մասում ամրացված է կպչունակ՝ որտեղ նշվում է թե կոնկրետ ինչ պատրաստականություն է անցել տվյալ զինծառայողը (ալպինիստ, դիպուկահար,ջրասուզակ, հետախույզ, դահուկորդ և այլն)
3. ձախ թևքին` Ադրբեջանի զինված ուժերի զինանշանը, Azərbaycan ordusu (Ադրբեջանական բանակ) գրառմամբ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...