«Բյուրեղյա» արցունքներ ունեցող աղջկա մասին մանրամասնում է ակնաբույժը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 22-ամյա բնակչուհի, Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում բնակվող Սաթենիկ Ղազարյանը սկսել է արտասվել բյուրեղյա արցունքներով:
Ակնաբույժ Տատյանա Շիլովան հավաստիացնում է, որ աղջկա դեպքը, իհարկե, հազվադեպ է, բայց բնավ միակը չէ։ Բյուրեղներն աչքերում կարող են հայտնվել գենետիկ կամ վարակիչ հիվանդությունների պատճառով, այս մասին հայտնում է News.am-ը։
«Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշակի միկրոտարրեր, այն որոշակի իոնային կազմ ունի, և այն աղերը, որոնք մտնում են դրա մեջ, բարձր խտության դեպքում կարող են առաջ բերել բյուրեղացման արագացում։ Արցունքի միջի սպիտակուցները նույնպես կարող են մեծացնել դրա խտությունը»,- ասել է ակնաբույժը։
Չորանալիս հեղուկ սուբստրատը վերածվում է ամուր մարմնի և կարող է անգամ վնասել աչքի արտաքին մակերեսը։
Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է հետազոտել պացիենտին, ինչպես նաև հետազոտել հենց բյուրեղները։
Մասնագետի խոսքերով՝ այս խնդրի պատճառը կարող է լինել նաև նյութափոխանակության խանգարումը։ Այս դեպքում բյուրեղներ կարող են գոյանալ լյարդում, երիկամներում, նստվածք տալ օրգաններում աղի տեսքով։ Սա վտանգավոր վիճակ է, որը հետազոտություն է պահանջում։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...