56 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար
Սեպտեմբերի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա, որոնցից 12-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 27 մեքենա։ 13-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 53 մեքենա։ 31-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, թաղանթապատված դիմապակիով` 52 տրանսպաորտային միջոց։ 56 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...