Հովտաշեն գյուղի դպրոցն անվանակոչվեց Ասկերանում զոհված հերոս Վարդան Մկրտչյանի անունով
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը տոն էր ոչ միայն Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչների համար, այլև օրվա խորհուրդ՝ հպարտություն ու ապագայի մեծ հույսերով առաջնորդվելու սկզբունք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հովտաշեն գյուղի մշակույթի տանը նշվում էր ոչ միայն անկախության 28-րդ տարեդարձը, այլև դպրոցի անվանակոչության:
Դպրոցն անվանակոչվել է գյուղի բնակիչ 2015 թ.-ի հունվարի 3-ին Արցախի Հանրապետության Ասկերանի մարտական գիծը հերոսի մահով պահած, ադրբեջանցի հրոսակների կողմից դիվերսիոն գրոծղությունները կանխած 20-ամյա Վարդան Մկտրչյանի անունով:
Մշակույթի տան դահլիճում կենդանի երգ-երաժշտությամբ տեղի ունեցավ մեծարման երեկո հերոս Վ. Մկրտչյանի պատվին: Բոլորը իրենց խոսքում ասում էի, որ Վարդանի նմաններին երբեք չեն մոռանա: Նրանք իրենց հերոսական մահով ապացուցեցին, որ Հայ Նահապետի հետնորդներն են ու ամեն անգամ մեր գյուղից նայելով բիբիլական լեռանը, հավատում ենք, որ Վարդաններ շատ կան ու դեռ շատ կլինեն ու նրանք իրենց հերոսական սխրագործություններով մեզ պարտավորեցնում են, որ ապրենք ու արարենք այնպես, ինչպես իրենք են ցանկացել:
Շարունակությունը` shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...