Թուրքիայում ապօրինի աշխատող ադրբեջանցիներին արտաքսում են
Թուրքիայում ապօրինի աշխատող հազարավոր ադրբեջանցիների պատրաստվում են արտաքսել Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական gununsesi.org կայքը:
Կայքի լրագրողի հետ զրույցում արդեն արտաքսված ադրբեջանցիները բողոքել են, որ Ադրբեջանում, մանավանդ՝ Նախիջևանում, գործազրկություն է, և տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հենց Նախիջևանից ապօրինի աշխատում են այդ երկրում: Ըստ կայքի՝ նախատեսվում է առնվազն 2-3 հազար ադրբեջանցու արտաքսում այդ երկրից:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, մեկնաբանելով տեղեկատվությունը, նշել է, թե այս պահին միայն մեկ ադրբեջանցի է արտաքսվել, չնայած վերջինս հայտնել է նաև, որ օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ առանց դրանց մասին հավելյալ մանրամասնելու:
Հիշեցնենք, որ նախկինում նույնպես Թուրքիայում ապօրինի աշխատող Ադրբեջանի քաղաքացիներ են արտաքսվել, նրանց թվում եղել են այդ երկրում մարմնավաճառությամբ զբաղվողներ:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Հետաքրքիր և ապշեցնող փաստեր մարդու սրտի մասին
Սիրտը մարդու օրգանիզմում գտնվող մկան է, որը պոմպի դեր է կատարում և արյունը մղում դեպի երակներ ու արյունատար անոթներ: Տար...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագո...