Քարդաշյանը լուսանկարներով ներկայացնում է հիվանդությունը
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վերջին տարիներին տառապում է փսորիազով, գրում է Daily Mail-ը:
38-ամյա Քիմը շոուի ընթացքում շարունակաբար անդրադարձել է իր հիվանդությանը, սակայն վերջերս հանրությանը պատմել է հիվանդության առանձնահատկությունների և դրա արտահայտման մասին: Իր հիվանդության մասին հեռուստաաստղը հանրության հետ կիսվել է քրոջ` Քորթնիի Poosh կոչվող կայքում:
Պարզվում է՝ 4 երեխաների մայր Քիմի մոտ հիվանդությունն ավելի է սրվել 30 տարեկանից հետո: Հիվանդության ամենամեծ սրացումը Քիմը զգացել է այս տարի: Տարեսկզբին հիվանդության ծայրահեղ սրման հետևանքով հեռուստաաստղի ողջ մարմինը բծերով է պատվել:
Poosh կայքում հրապարակված իր էսսեում Քիմը պատմել է փսորիազի և փսորիատիկ արթրիտի ախտորոշումից հետո իր կյանքի մասին: Պարզվում է` հեռուստաաստղի մայրը` Քրիս Ջենները, նույնպես ժամանակին տառապել է նշված հիվանդությամբ, սակայն վերջինիս հաջողվել է հաղթահարել այն հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթների բուժման կուրսի շնորհիվ, ինչը Քիմի դեպքում հնարավոր չէ:
«Ես ընտանքի միակ անդամն եմ, որ մորիցս ժառանգել է այս հիվանդությունը: Ինչպիսի հաջողություն, չէ՞: 13 տարի է անցել փսորիազի իմ առաջին բռնկումից ի վեր: Այդ ժամանակ ես 25 տարեկան էի: Ինձ մոտ սովորական մրսածություն էր, և քանի որ փսորիազն իմունային համակարգի հիվանդություն է, այն սրեց իրավիճակը: Բարեբախտաբար, հարևանս մաշկաբան էր, ով ինձ խորհուրդ տվեց այցելել հիվանդանոց և բուժում ստանալ: Դրանից հետո փսորիազն ինձ չանհանգստացրեց շուրջ հինգ տարի: Այն վերադարձավ 30 տարիս լրանալուց հետո:
Այդ ժամանակ ես միանգամից չգիտակցեցի, որ դա կրկին փսորիազի բռնկում է: Այսպես սկսվեց իմ «ճամփորդությունը» փսորիազի հետ»,- պատմել է Քիմը:
Վերջին 8 տարիների ընթացքում նա շարունակաբար պայքարել է հիվանդության դեմ: Աստղի խոսքով` նրա աջ ոտքի բիծը երբեք չի անհայտանում, և նա ստիպված է հաշտվել դրա «ներկայության» հետ, սակայն զարմանալի է, որ երկու հղիությունների ընթացում բիծն ամբողջովին վերացել էր:
Վերջին տարվա ընթացքում հեռուստաաստղի մարմինը շարունակաբար բծերով է պատվում: Այնուհետև երևան է եկել փսորիատիկ արթրիտ հիվանդությունը:
Քարդաշյանը պատմել է, թե ինչպես կեսգիշերին արթնանալով` ձեռքերում տարօրինակ զգացողություն է ունեցել: Հեռուստաաստղը չի կարողացել նույնիսկ վերցնել հեռախոսը: Ձեռքերի անտանելի ցավը շարունակել է անհանգստացնել նաև առավոտյան:
Հիվանդանոց այցելելուց և համապատասխան ստուգումներ անցնելոց հետո բժիշկները ռևմատոիդ արթրիտի և գայլախտի եզրակացություն են տվել: Սակայն բժիշկները խորհուրդ են տվել ևս մեկ անգամ ստուգումներ անցնել, քանի որ արդյունքները երբեմն կարող են սխալ լինել: Կրկնակի ստուգման եզրակացությանը սպասելու ժամանակահատվածը, Քիմի բնորոշմամբ, կյանքի «ամենաերկար երեք օրերն» են եղել: Ստուգումների արդյունքները վերջիվերջո հերքել են նախնական եզրակացությունը, և պարզվել է` հեռուստաաստղի մոտ փսորիատիկ արթրիտ է. այն առաջանում է փսորիազի հետևանքով և ժամանակ առ ժամանակ կարող է «գալ և գնալ»:
Խոսելով հիվանդության մասին` Քիմն ասել է, որ հիվանդության փաստը, միևնույն է, ցավալի և վախեցնող է, սակայն նա ուրախ է, որ նախորդ կասկածները հերքվել են` հավելելով, որ նախքան փսորիատիկ արթրիտի ի հայտ գալը 4 ամիս շարունակ բացառապես բնական կոսմետիկ միջոցներ է օգտագործել, այնուհետև փոխել է նաև կերակրացանկը` անցնելով բուսակերության:
Քիմը նաև նշել է, որ իր հիվանդության դեպքում կարևոր է նաև սթրեսի նվազեցումը, և ինքն ամեն ինչ անում է սթրեսը նվազագույնի հասցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...