Ոստիկանապետի պաշտոնակատարը դիրքեր ճանապարհեց ոստիկանության զորքերի ծառայողներին (լուսանկարներ)
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էր եկել ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ իր և զորմասում գտնվող յուրաքանչյուրի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչությունը:
«Ձեր անձնվիրությունը, կարգապահությունն ու սահմանն անառիկ պահելը ձեզանով հպարտանալու հիմքն են», - ընդգծեց Արման Սարգսյանը՝ ամփոփելով։ Արման Սարգսյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին դիրքեր՝ գործընկերներին փոխարինելու։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...