Նուբարաշենի գերեզմանատանը կրկին շիրմաքարեր են պղծվել
Նուբարաշենի գերեզմանատանը կրկին շիրմաքարեր են պղծվել: Այս մասին Tert.am-հայտնում է խմբագրություն դիմած քաղաքացին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պղծել են հորս, պապիս ու էլի շատերի գերեզմանները։ Հորս ու պապիս շիրմաքարերն արդեն մաքրել ենք, բայց շատերի գերեզմանները դեռ ապականված վիճակում են»։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածը, մոմի միջոցով կեղտոտել են Նուբարաշենի գերեզմանատանը հուղարկավորված իր հարազատների շիրմաքարերը և տապանաքարերը:
Այս պահին Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Նուբարաշենի գերեզմանատանը սա շիրմաքարերի պղծման առաջին դեպքը չէ: Նման դեպքեր վերջին շրջանում տեղի են ունեցել նաև Չարենցավանի, Զովունիի գերեզմանատներում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...