Արտաշատի թատրոնում յուրացումներ են արվել ներկա և նախկին տնօրենները չկան
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկա ու նախկին տնօրենները չկան:
Tert.am-ի տեղեկություններով՝ իշխանափոխությունից հետո 12 տարի պաշտոնավարող տնօրեն Գեղանուշ Սայադյանը հեռացվել է, նրան 2018-ի ամռանը փոխարինել է Գագիկ Ռոստոմյանը, որը սակայն աշխատանքի չի հաճախում, թատրոնի անձնակազմն էլ նրանից տեղեկություններ չունի։
Ըստ տեղեկությունների՝ նախկին տնօրենի օրոք, ինչպես նաև ներկա տնօրենի օրոք հարազատներին աշխատանքի են գրանցել, աշխատավարձ վճարել, ովքեր սակայն աշխատանքի չեն հաճախել: Աղբյուրը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ներկա ու նախկին տնօրենները չարաշահումներ են արել, իսկ ներկա տնօրենը, հասկանալով, թե ինչ է սպառնում իրեն, հեռացել է երկրից:
Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից ու Հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ի զանգերին չպատասխանեցին:
Արտաշատի թատրոնում յուրացումներ կատարելու վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ յուրացումների փաստի առթիվ քրեական գործեր են հարւցված և միացել են մեկ վարույթում:
«Արտաշատի թատրոնում չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի և ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործով թատրոնի տնօրենները դատավարական կարգավիճակ չունեն»,-ասաց ՔԿ-ի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ յուրացում կամ վատնում խոշոր չափերով, իսկ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ պաշտոնական կեղծիքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...