Թմրամիջոցի ազդեցության տակ սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. մանրամասներ

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն: Տեղեկատվությունը լրատվականին հաստատել է նաեւ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը՝ նշելով, որ  հաջողվել է տղամարդուն ձերբակալել:

 

Корреспондент-ի փոխանցմամբ՝ բանակցություններից հետո նրան է մոտեցել զրահապատ ռազմամեքենան, վերջինս բարձացրել է ձեռքերն ու պառկել գետնին: Նրան ձերբակալել են:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տղամարդը գտնվում է ոգելից խմիչքի կամ թմրամիջոցի ազդեցության տակ:

Քաղաքականություն