Նուբարաշենից «Սանիթեք»-ին պատկանող 30 աղբաման են գողացել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից գրություն է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք, որ սեպտեմբերի 16-ին Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի բազմաբնակարանային շենքերի բակերից և 17-րդ փողոցից գողացել են 30 հատ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանները։
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նուբարաշեն վարչական շրջանի Բ 6 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Խաչատրյանը։
Ոստիկանները գողացված աղբամանների մի մասը հայտնաբերել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Խաչատրյանին և գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...