Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում. երիտասարդները պայքարել են մի քանի տների տանիքներում առաջացած կրակի դեմ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուա փողոցում տան տանիքներ են այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի, հետո արդեն՝ Արմավիրի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, հիմնականում, ավագ սերնդի տղամարդիկ ու երիտասարդ տղաները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ։ Ժամանած հրշեջներն արդեն քաղաքացիների օգնությամբ շարունակել են նախ պայքարել կրակի տարածման դեմ, որից հետո մարել են մի քանի տներում առաջացած կրակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներն են նշված փողոցի թիվ 29. 31 և 33 տների սեփականատերեր Եղիշե Խաչատրյանը, Պատվական Սիրեկանյանը և Մարատ Ղամբարյանը։ Ամբողջությամբ այրվել է թիվ 29 և 31 տների տանիքները, մասամբ էլ՝ թիվ 33 տան տանիքը։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...