Հրավեր դեռ չունեմ ԱԺ քննիչ հանձնաժողովից, բայց կունենամ. Տոնոյան
Տեղեկատվության այն ամբողջ ծավալը, որ տրամադրվում է ՊՆ-ի կողմից ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովին, ավելի մեծ արժեք ունի, քան մեկ անձի տված տեղեկատվությունը: Այս մասին, այսօր՝սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ այդ հանձնաժողովում քննվել են նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներ:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԺ այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՊՆ-ում լինեն պաշտոնանկություններ, նախարարը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ կարող բացառել, բայց ոչ ԱԺ հանձնաժողովի գործունեության ընթացքում: Շատ հնարավոր է՝ եզրակացությունները լինեն այնպիսին, որոնք նաեւ պաշտոնանկություններ լինեն:
Բայց ես այս պահին բացառում եմ: Ես մի անգամ ասել եմ, որ 2016-2017 թվականներին տասնյակ քրեական գործեր են հարուցվել հենց ապրիլյան գործողությունների մասով: Տարբեր որոշումներ են կայացվել, որոշ գործեր կարճվել են, որոշ գործեր մինչեւ հիմա շարունակվում են»:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովից իրեն դեռ չեն հրավիրել, բայց կհրավիրեն. «Երեւի հերթը ինձ էլ կհասնի: Հրավեր դեռ չունեմ հանձնաժողովից, բայց կունենամ: Մենք բոլոր արժեքավոր տեղեկությունները փոխանցում ենք հանձնաժողովին»:
Նա հավելեց, որ ՊՆ-ում կազմվել է շատ բազմակողմանի վերլուծություն, որը կարող է որոշակի նաեւ ուղղորդում հանդիսանալ հանձնաժողովի աշխատանքներում. «Կարող են ավելի շատ հարցեր առաջանալ եւ կարող են շատ հարցեր ընդհանրապես փակվել»:
Տեսանյութը news.am -ի.
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...