Գյումրու հյուրանոցներում արդեն ազատ տեղ չկա
Գյումրու հյուրանոցներում արդեն տեղ չկա, վարձակալությամբ տրամադրվում են արդեն անհատական բնակելի տներ, Գյումրիում մեծ աշխուժություն է:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ասվեց Անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների անցկացման համար հրավիրված ասուլիսի ժամանակ:
Փոքր կենտրոնի փողոցները տոնի առթիվ փակվելու են, սպասվում է 15 հազար այցելու:
Սեպտեմբերի 21-ի առավոտյան մոտ 4 գնացք է գնալու Գյումրի, որը մոտավորապես 1500 այցելու կտեղափոխվի:
Գնացքները առավոտյան կշարժվեն 07։55-ին, 09։15-ին, 09։55-ին և 12։00-ին, հետ են գնալու երեկոյան՝ 20։25-ին, 21։40-ին, 22։40-ին և 24։00-ին: Գնացքները գնալու են կայարանամերձ հրապարակ:
Հիշեցնենք, որ Անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումներն այս տարի սեպտեմբերի 21-ին նշվելու են Գյումրիում: Փոքր ծավալի, բայց միջոցառումներ կլինեն նաև Երևանում և այլ մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...