Գեղարքունիքի մարզում վարորդը խոտով բարձված ավտոմեքենայով կողաշրջվել է. կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Ժամը 17:00-ի սահմաններում Զոլաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Գեղամ Ք.-ն իր վարած ГАЗ 5327 մակնիշի 16 OՏ 941 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Գեղամ Ք.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 67-ամյա Գագիկ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան բարձված է եղել խոտի հակով, որը թափվել է:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...