Պատահարներ

Չարբախում բերման է ենթարկվել կրակոցներ արձակած անձը

Չարբախում բերման է ենթարկվել  կրակոցներ արձակած անձը
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի:ՀՀ ոստիկանությունից…

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին՝ կեսգիշերն անց, իրենց տան մոտ ալկոհոլի ազդեցության տակ «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:

Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250