«Niva»-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի «Range Rover»-ի մեջ. մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Ագախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ից:
Niva–ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Աղախանյանին:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...