Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս են բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել նրանց: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի աթռիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հետընթաց է կատարել, ապա փորձել շրջադարձ կատարել՝ չպահպանելով անվտանգության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել Волга-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ ու բախումից հետո Волга-ն դուրս է եկել երթևեկելի գոտի և բախվել «Բարդիներ» ռեստորանային համալիրի շինության պատին:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...