ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոյուղաջրերը լցվում եմ զորամասի տարածք
Ս.թ․ սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին գտնվող զորամասի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հերթապահ քիմիկ-հետախույզը:
Տեղում իրականացված ակնադիտական զննմամբ պարզվել է, որ կոյուղաջրերը լցվել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի և հարակից տարածք (ընդհանուր՝ 2 հա): Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ անհայտ անձինք ապամոնտաժել են մոտակայքում գտնվող կոյուղատար խողովակները:
Քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության և կոմունալ բաժնի մասնագետին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է կայծակը հարվածում մեքենային
Նովոսիբիրսկի բնակիչները ականատես են եղել, թե երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ուժգին կայծակը ինչպես է հարվածել Toyota...