ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիեւյան փողոցում տաքսու վարորդը բռունցքով հարվածել է գլխին եւ դանակով ծակել բազուկը
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել 56-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.10-ին, Կիեւյան փողոցի 12 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ տաքսու վարորդը բռունցքով հարվածներ է հասցրել իր գլխին եւ դանակով ծակել բազուկը՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը Երեւանի Պարույր Սեւակ փողոցի 48-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 22.05-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...