Հոնդուրասցիների «անհավատալի արկածները»՝ Հայաստանում
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկվել Հոնդուրասի Հանրապետության քաղաքացիներ՝ 34-ամյա Տոլեդո Տ-ն և 37-ամյա Մատամորոս Մ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ ցեմենտված»։ Այս տարվա սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին հրավիրված Ռ. Պ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14։00-ի սահմաններում նախորդ օրն իր հետ ծանոթացած Պանամայի քաղաքացի ներկայացած Ջոնսոնն իր եղբոր հետ միասին Երևան քաղաքի «Հրազդան» հյուրանոցային համալիրի համարներից մեկում իր ներկայությամբ 3 հատ 100 դոլարանոց, իր կարծիքով՝ կեղծ թղթադրամներ են պատրաստել։ Դրանից հետո կեղծ 100 դոլարանոցներից մեկը տվել են իրեն՝ ասելով, որ կարող է որպես իրական թղթադրամ՝ իրացնել։ Այսօր բերման ենթարկված Տոլեդո Տ-ն և Մատամորոս Մ-ն բերման են ենթարկվել կեղծ թղթադրամներ պատրաստելու պատրվակով Ռ. Պ-ից խաբեությամբ 1 մլն ԱՄՆ դոլար գումար պահանջելու համար։ Նշված անձինք եղել են Honda Elantra մակնիշի 77 PT 717 համարանիշի ավտոմեքենայով և կասկածվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...