Արարատի մարզում փորձել են թաքցնել վթարված BMW-ն և մոլորեցնել ոստիկաններին
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վթարից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել և թաքցրել էին, ու փորձել էին ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել, սակայն ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...