Պատգամավորն ահազանգում է Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի վրա կատարված մահափորձի մասին
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի վրա կատարված հարձակման մասին: Նրա փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«ՇՏԱՊ!!!
Զինված մահափորձ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ
Քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարաներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դիմել փախուստի։
Դատաբժշկի եզրակացությամբ արձանագրվել է՝ Աջակողմյան հեմոսինուս։ Աջ և ձախ այտային աղեղների, աջ հայմորյան խոռոչի հետին բազալ պատի բազմաբեկորային տեղաշարժով կոտրվածքներ։ Աջից ստորին ծնոտի հոդային ելունի և քթոսկրի ձախ կողմնայիյ պատի բերային քիչտեղաշարժով կոտրվածքներ։
Անդրանիկ Հակոբյանը ենթարկվել է վիրահատության։ Այժմ տանն է։
Ոստիկանությունը, դատախազությունը տոտալ անգործություն են հանդես բերում։ Հետաքննիչի կրավորականությունը և գործին հնարավոր մեղմ որակավորում տալու շահագրգռությունը կասկածներ է առաջացնում, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունը և թաքցնել հանցագործության գլխավոր դերակատարին և նրա աջակիցներին։
Տեղեկացնեմ, որ հայտնի են թե այս դաժան հանցագործության կատարողները և թե նրա/նրանց հովանավորները։
Ոստիկանապետին և գլխավոր դատախազին հորդորում եմ ժամ առաջ գործը վերցնել ուշադրության տակ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ գործի բացահայտման և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար։ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքը այս պահին անհրաժեշտ պաշտպանության կարիք ունի և դա մեծապես կապված է այս դեպքի բացահայտումից և հետագա ընթացքից»:
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...