Դավիթ-Բեկ փողոցում 3 ավտոմեքենա է բախվել. կան տուծաներ
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկ փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» (վարորդ՝ Հմայակ Պ., ծնված 1959 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կարապետ Մ., ծնված 1971 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Լեւոն Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Լիլյա Մ., ծնված 1996 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...