Դանակահարություն Երևանում. ամուսինը դանակով հարվածել է իր կնոջը և օգնության եկած հարևանին
Այսօր ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է և կան դանակահարված քաղաքացիներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բնակարաններից մեկւմ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ամուսինը՝ 31-ամյա Արսեն Մ-ն, դանակով հարվածել է իր կնոջը՝ 31-ամյա Ինգա Ք-ին, այնուհետև, օգնության եկած հարևանին՝ 44-ամյա Գագիկ Մ-ին։ Նշված վայրից Ինգա Ք-ն «կրծքվանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք», իսկ Գագիկ Մ-ն՝ «կրծքավանդակի ձախ մասի և որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Քննիչի որոշմամբ Արսեն Մ-ն ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական և դատահետքաբանական։ Քննիչի որոշմամբ հանցագործության գործիք դանակն առգրավվել է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...