«City of smile/Ժպիտների քաղաք»-ը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում նախօրեին կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։
Մրցանակը կարեւորում է այն աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։
Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարեւոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են «Ժպիտների քաղաք» և «Bridge of health» կազմակերպությունները, շատ կարեւոր նշանակություն ունեն ավելի առողջ եւ երջանիկ Հայաստանի համար»,- մրցանակը հանձնելիս ասել է «Bridge of Health» բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։
«City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...