«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության այսօրվա ավտոերթի ուղղությունները հայտնի են
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունից հայտնում են, որ այսօր երեկոյան 18:30-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթով շարժվելու են Ազատության հրապարակ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ավտոշարասյունով իրենց են միանալու նաև ջերմուկցիները, նրանց երթն արդեն մեկնարկել է:
Ստորև ներկայացնում ենք այսօրվա երթուղիները
1. Երթուղի-1 / 18:30
-Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։
-Հանրապետության Հրապարակ
-Աբովյան Փողոց
-Հյուսիսային Պողոտա
-Ազատության Հրապարակ
2. Երթուղի-2 / 18:30
-Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։
-Բաղրամյան փողոց
-Ֆրանսիական հրապարակ
-Սայաթ-Նովա փողոց
-Ազատության Հրապարակ
3. Երթուղի-3 / 18:30
-Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք։
-Գ. Լուսավորիչ փողոց
-Մաշտոցի պողոտա
-Ազատության Հրապարակ
Պահանջը հստակ է՝ Ամուլսարն առանց հանքի։
Հարգանքներով՝ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն
Նմանատիպ հոդվածներ
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...