Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի և Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քննարկումների շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովին:
«Ինչպես գիտեք, երկուշաբթի սիրիական հակամարտության կարգավորման հարցով երաշխավոր երկրների` աստանյան ձևաչափով եռակողմ հանդիպում է պլանավորված: Հանդիպումը տեղի է ունենալու Անկարայում, և նախագահը մեկնելու է այնտեղ: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ թե´ Ռոհանիի, թե´ Էրդողանի հետ»,- ասել է Պեսկովը:
Սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված երեք երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Անկարայի Չանքայայի պատմական ամրոցում: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի փոխանցմամբ` գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են Սիրիայի Իդլիբի շրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորման հետ կապված հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ...
Սոբչակի ու Բոգոմոլովի հարսանիքը
Այսօր տեղի կունենա ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Հարսնացուն արդե...
Պուտինը մի բաժակ օղի է խմել Դաղստանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տ...