Պուտինը մի բաժակ օղի է խմել Դաղստանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տվել 1999 թվականին Դաղստան այցի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ նախագահը հանդիպել է տեղի աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանում ծավալված մարտերին:
Ողջույնի խոսք ասելուց հետո Պուտինը բաժակ է բարձրացրել ու մինչև վերջ խմել այն:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս օրերին ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունում հիշում են 20 տարվա վաղեմության դեպքերը՝ Շամիլ Բասաևի գլխավորած ահաբեկչական խմբերի ներխուժումը: Այդ ժամանակ զինվորականներին օգնության էին հասել տեղի բնակիչներից կազմված աշխարհազորային ջոկատները:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ...
Սոբչակի ու Բոգոմոլովի հարսանիքը
Այսօր տեղի կունենա ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Հարսնացուն արդե...
Ուկրաինայի ԿԸՀ-ն կլուծարվի
Ուկրաինայի գերագույն ռադան սեպտեմբերի 13-ին կայացած նիստում 341 ձայնով պաշտպանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլ...