Վարչապետի ու Սեֆիլյան-Չուգասզյան հանդիպման մասին. Կարինե Հարությունյան
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի ու Սեֆիլյան-Չուգասզյան հանդիպման մասին.
Ինչպես Սեֆիլյանն էր ասել, հանդիպումը տեղի էր ունեցել իրենց խնդրանքով: Ժողովրդավար ղեկավարը հենց նրանով է ժողովրդավար, որ հասանելի լինի բոլոր քաղաքական միավորումների համար: Մի քանի օր առաջ էլ ՔՈ կուսակցության երկու անդամների հետ էր հանդիպել: Մի շաբաթ հետո էլ կարող է ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի հետ հանդիպի: Զորօրինակ: Եթե որևէ քաղաքական ուժ ցանկություն ունի (լիովին տրամաբանական) երկրի ղեկավարի հետ խոսելու, իր մտահոգությունները հայտնելու կամ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, վարչապետն ինչո՞ւ չպիտի հանդիպի: Պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե մերժած լիներ: Ծռերը հայտարարություն կանեին, հետո ԶԼՄ-ների շահարկումները կսկսվեին՝ ինչպես հիմա են սկսվել հանդիպման կոնտեքստում:
Ժողովրդավարությունը նրա համար է, որ քաղաքակիրթ պայմաններում երկխոսություն տեղի ունենա քաղաքական ուժերի միջև, ոչ թե թուրութվանք քաշեն իրար վրա: Հա՛, ու էդ հանդիպումները անպայմանորեն չեն ենթադրում միմյանց հետ համաձայն լինել»: