Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված 109-ամյա Աստղիկ Ալեմյանը
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում 109 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Աստղիկ Ալեմյանը:
Այս մասին հայտնում է Armenian Mirror Spectator-ը՝ նշելով, որ Աստղիկը 5 տարեկան է եղել, երբ կորցրել է ծնողներին և եղբայրներին՝ որբ մնալով: Նա մինչև 12 տարեկանն ապրել է Սիրիայի մանկատներից մեկում, որից հետո նրա հորեղբայր Կարապետն իրեն և իր քրոջը՝ Աննային, օգնել է տեղափոխվել ԱՄՆ:
1980-ականներից սկսած՝ Ալեմյանն ամեն տարի մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է նահանգի խորհրդարանում: 90 տարեկանում Աստղիկն ընտանիքի հետ միասին այցելել է Եգիպտոս և Սիրիա, որտեղ անցել է նրա մանկությունը:
Հիշեցնենք, որ իր ծննդյան նախօրեին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մեկ ամիս առաջ մահացել է Հայոց ցեղասպությունից փրկված վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսյանը, որը օգոստոսի 4-ին կդառնար 98 տարեկան:
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...