Մահացած ծննդկանի թոքերը դարձել են մանուշակագույն. նոր մանրամասներ

Երևանի Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են նրա բժիշկ Արմեն Խաչատրյանին եւ անզգայացումը կատարած անձին, գրում է Hraparak.am-ը։

Լուիզայի քույրը՝ Էլենը, «Հրապարակ»-ին պատմեց․ «Մենք մեղադրում ենք բժիշկներին՝ Արմեն Խաչատրյանին, որի մասնակցությամբ առաջին դժբախտ դեպքը չէ որը տեղի է ունեցել, եւ երկրորդը՝ մեղադրում ենք նարկոզի բժշկին, այդ բժշկական խունտայի միջոցով է այդ ամեն ինչը կազմակերպված եղել։ Մենք մեղադրում ենք բոլորին, որոնք անմիջականորեն պատասխանատու են Լուիզայի մահվան գործում։

Անտարբերության են մատնված եղել, նարկոզը տվել են, բնականաբար, փսխել է, դրա հետեւանքով ասել են՝ անկառավարելի հիվանդ է, եւ նարկոզով քնացրել են։ 220 ճնշում ունեցող հղիին կաթիլային են միացնում, որպեսզի ճնշումը իջնի կամ այլ հաբեր են տալիս, որեւէ բան չեն անում իրենք, նարկոզը տալիս են, խեղդում են։ Կարելի է ասել՝ մահացած վիճակում են երեխային կեսարյան հատման միջոցով հանել, մենք մեղադրում ենք երկուսին։Իրավական դաշտում պետք է պատասխան տան։ Տեղային անզգայացում չի եղել, իրեն միանգամից քնեցրել են եւ իր համար հավերժական քուն է եղել»։

 

Էլենը նշեց՝ բազմաթիվ բժիշկների հետ են խոսել, անթույլատրելի են համարել 220 ճնշման դեպքում նման անզգայացում անելը եւ կեսարյան հատում կատարելը․ «Մենք հարյուրավոր բժիշկներից ենք հարցրել, ովքեր կեսարյան հատում իրականացնում են, նման բան իրենք բացառում են։ Նշեմ, որ անանուն կերպով թոքի անալիզ են ուղարկել «Նաիրի» ԲԿ, մենք մեր միջոցներով ենք փորձում պարզել։ Ուզում եմ ավելացնել նաեւ, որ 2017թ. Արմեն Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ ևս երկու դեպք է տեղի ունեցել, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել, սակայն կարճ ժամկետում վերջինս ստորագրությամբ ազատ է արձակվել` խափանման միջոց ընտրվելով երկրից չբացակայելը: Ինչի արդյունքում մնացել է անպատժելի և շարունակել «բժշկական» գործունեությունը»։

Ընտանիքը դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացել է, այնտեղ նշված է եղել՝ մանուշակագույն թոքեր են հայտնաբերվել , որը անզգայացման հետեւանքով է եղել։

 

Երեխայի վերաբերյալ էլ Էլենը նշեց, որ դեռ գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում