Հնդկական փառատոնի ժամանակ 11 մարդ է խեղդվել
Հնդկաստանի կենտրոնական Մադհյա-Պրադեշ նահանգում կրոնական ծիսակարգի իրականացման ժամանակ հավատացյալների խումբ տեղափոխող նավակը շրջվել է, ինչի հետևանքով ավելի քան 11 անձ խեղդվել է, 3-ը՝ անհայտ կորել, գրում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նահանգի կենտրոն համարվող Բհոպալ քաղաքում՝ Գանեշ Չատուրտհի փառատոնի տոնակատարությունների ժամանակ: Այն հնդիկների ամենակարևոր տոնակատարություններից մեկն է, որը նվիրված է իմաստության և առատության աստված Գանեշին, որը պատկերվում է մարդու մարմնով և փղի գլխով:
Տոնակատարության ժամանակ ուխտավորներն աստծո արձանների մոտ մրգեր, քաղցրավենիք, կաթ և այլ մթերքներ են դնում: Երկրի որոշ շրջաններում մարդիկ կավից արձաններ են քանդակում, իսկ հները` գետը նետում:
Ուխտավորները գետն են նետում նաև Գանեշ աստծո պաշտամունքի հետ կապված այլ իրեր: Հենց այս արարողության ժամանակ էլ շրջվել է նավակը` 11-ից ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալով:
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...