Գեղարքունիքում 17-ամյա տղան Mercedes–ով գլխիվայր շրջվել է. մանրամասներ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սևակ Դ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 QՏ 367 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղից դեպի Սարուխան գյուղ տանող ճանապարհի 0.8 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող դաշտամիջյան տարածքում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդ Սևակ Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրասվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...