ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Газ 2411-ի և Mercedes-ի բախումը
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այս տարվա հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել Газ 2411-ի և Mercedes-ի բախումը, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչ՝ 83-ամյա Վանիկ Պետրոսյանի վարած Газ 2411 մակնիշի 02 ՏՍ 594 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սերգեյ Մանասյանի վարած Mercedes մակնիշի 35 TZ 893 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Газ 2411-ի ուղևոր կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորին առաջինը օգնության էին հասել այդ պահին նշված վայրով անցնող կանայք, ովքեր ավտոմեքենայով մեկնում էին Տավուշի մարզ։ Նրանք 40 րոպեից ավելի անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերել գետնին ընկած վիրավոր ուղևորուհուն և միայն 40 րոպե անց, երբ տեսել էին, որ ահազանգով Հրազդանի հիվանդանոցի շտապօգնությունն ուշանում է, դիմել էին Սևանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները վիրավորին տեղափոխել էին հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...