Մաղթում եմ, որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ. Խաչատուր Սուքիասյան
Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր որդու` Ալբերտի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի հարսանիքին:
«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն:
Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը: Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից:
Մաղթում եմ, որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ: Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»,- գրում է Սուքիասյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...