«Հրապարակ». Պատգամավորները ախալքալաքցի երիտասարդի համար կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նա և իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում։
Երիտասարդի և պատգամավորների առնչության մասին էլ ասացին, որ մեղադրյալն ախալքալաքցի է՝ Շիրակ Թորոսյանի հայրենակիցը։ Թորոսյանը չհերքեց միջնորդության փաստը. «Այո, ներկայացրել եմ, որովհետև ինքը ջավախքեցի տղա է, երիտասարդ: Ինչպես գրեթե բոլոր ջավախքեցիները միշտ կռվի մեջ են ընկնում, ես էլ ուսանող ժամանակ նման բաների միջով շատ եմ անցել ու շատ լավ հասկանում եմ իրեն»:
Բայց խուլիգանության հոդված է երիտասարդի վրա։ «Խուլիգանություն ասածը կռիվն է, ո՛չ գողություն է արել, ո՛չ հանցագործություն, շարքային ծեծկռտուք է եղել: Մանրամասներ չգիտեմ, բայց սովորաբար ախալքալաքցիները տասը հոգու չեն ծեծում»:
Թորոսյանը շեշտեց, որ ինքը չի էլ ճանաչում տղային, ծնողներն են իրեն խնդրել՝ որպես ջավախեցի պատգամավոր, ինքն էլ իր պարտքն է համարել օգնել տղային: Ասաց նաև, որ Փամբուխչյանն էլ արմատներով ջավախեցի է, դրա համար համատեղ են միջնորդել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...