Պատասխանեմ մտահոգությանը, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այդ հավանականության մասին։
Տեղեկացնեմ, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության հրապարակումը և նույնիսկ մինչև Լիդիանի պաշտոնական ծանուցումը վեճի մասին՝ կառավարությունը ձեռնարկել էր անհրաժեշտ բոլոր քայլերը` պատշաճ կերպով գնահատելու արբիտրաժային գործընթացի ընթացքում պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և առհասարակ հնարավորությունները:
Ըստ այդմ, շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, ինչպես նաև մեր քայլերը և անհրաժեշտ գործողությունները ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում նաև հավանական արբիտրաժային գործընթացում:
Բոլոր հնարավոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին։ Հետևապես, այն մեղադրանքները, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից և արբիտրաժից, տեղիք է տալիս միջազգային կորպորացիաների սպառնալիքներին, իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն»:
Նմանատիպ հոդվածներ
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. «Ամուլսարի» հարցով խորհրդակցություն է եղել. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Փաշինյան:«Մասնակցում էր նաև...
Սևանից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս...
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...