Երևանում սեպտեմբերից «շտապ օգնության» 50 բրիգադ կաշխատի
Այսօրվա դրությամբ Երեւանում «շտապ օգնության» 42 բրիգադ է աշխատում նախկին 35-ի փոխարեն: Սեպտեմբերի 1-ից բրիգադների թիվը կավելանա մինչեւ 50: Այս մասին լրագրողերին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ եթե նախկինում մեկ բրիգադը սպասարկում էր 30 հազար մարդու, ապա այժմ կսպասարկի 20 հազարի: Եվս 14 բրիգադ, ինչպես նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կհայտնվի մարզերում: Սակայն այդտեղ աշխատանքը կկազմակերպվի մի փոքր այլ կերպ. եթե նույն 20 հազար մարդիկ ապրում են 10 տարբեր գյուղերում, որոնք բավականին հեռու են իրարից, մեկ բրիգադը չի հասցնի նրանց բոլորին սպասարկել եւ նման տեղերում կարող են լրացուցիչ բրիգադներ ներդրվել՝ անկախ բնակչության թվից:
Բրիգադների թվի ավելացումը, ինչպես ընդգծեց Ստեփանյանը, բոլորովին չի նշանակում, որ ոչ հրատապ հարցերով կարելի է «շտապ օգնություն» կանչել: Հակառակը՝ մարդիկ պետք է հասկանան, որ շտապ օգնությունը պետք է զբաղվի այն պացիենտներով, որոնք իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն, մյուսներն էլ կարող են ինքնուրույն դիմել պոլիկլինիկա կամ հիվանդանոց:
Այսօրվա դրությամբ Երեւանի «Շտապ օգնությունը» ամեն օր մոտ 700 կանչ է ստանում, բայց միայն 200 պացիենտները՝ 30 տոկոսը հոսպիտալացման կարիք ունի: Մասնագետի խոսքով ՝ եթե մարդիկ շտապ օգնություն կանչեն միայն անհրաժեշտության դեպքում, դա բրիդաների ծանրաբեռնվածությունը կթեթեւացնի, եւ նրանք կկարողանան ավելի արագ հասնել շտապ օգնության կարիք ունեցող հիվանդներին:
Այսօրվա դրությամբ շտապ օգնության բրիգադը պետք 15 րոպեում հասնի շտապ օգնության կարիք ունեցող հիվանդին (գլխուղեղի, սրտի կաթված, վնասվածքներ եւ այլն): Եթե խնդիրը հրատապ չէ, բրիգադը կարող է ժամանել ավելի ուշ` 30 կամ 40 րոպե հետո:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...