Քաղաքականություն

«Ամուլսարի» հարցով Նիկոլ Փաշինյանի որոշմանը չեմ կարող աջակցել». Դավիթ Սանասարյան

WRed
«Ամուլսարի» հարցով Նիկոլ Փաշինյանի որոշմանը չեմ կարող աջակցել». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավոր դադարեցված են ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Ամուլսարի» հարցով Նիկոլ Փաշինյանի որոշմանը չի աջակցելու։

 

«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաև՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել»,-գրել է Սանասարյանը։

 

Նա հայտարարել է, որ Փաշինյանին կաջակցի և «շակալների հարձակումներից» կպաշտպանի այն պահին, երբ նա նա փոխի հանքի շահագործման հարցում իր որոշումը։

 

Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող և երեկ բռնության ենթարկված բնապահպաններին: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250