«Էլարդի» ուսումնասիրության հիման վրա չի կարելի հայտարարել, որ այս գործը պետք է կարճվի. Նազելի Վարդանյան
Այն, ինչ նախատեսվում էր, չեղավ, Բաղրամյան 26-ից Ամուլսարի հարցով վարչապետի հետ քննարկումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը:
«Այն, ինչ նախատեսվում էր, որ քննարկում լինի մասնագետների մասնակցությամբ, չեղավ , չնայած հնարավորություն եղավ պնդումները շատ արագ ներկայացնել, բայց արդեն ոնց որ հարցը որոշված էր, որ ամեն ինչ պետք է արվի քրեական գործի սահմաններում: Քրեական գործը լրիվ դատավարության նորմերի խախտումով է արվում և «Էլարդի» ուսումնասիրության հիման վրա չի կարելի հայտարարել, որ այս գործը պետք է կարճվի», - ասաց Վարդանյանը:
Նա նկատեց` դեռևս հայտարարություններ չի անի, կսպասի գործը կարճվի, հետո իր մասնագիտական հայտարարությունը կներկայացնի:
Դիտարկմանը, թե քննարկման ժամանակ ի՞նչ հստակ գնահատականներ հնչեցին հանքի շահագործման հեռանկարների մասով՝ Վարդանյանն ասաց.
«Նույնիսկ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ասում: Մի նախադասությամբ ակնարկեց, որ նոր փորձաքննություն կլինի»:
Դիտարկմանը, թե քիչ առաջ վարչապետի խոսնակը լրագրողներին ասել էր, որ նոր փորձաքննության անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում, Վարդանյանն ասաց.
«Պարոն վարչապետը հայտարարեց, որ նոր փորձաքննություն կլինի»:
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...