ԱԺ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում կարող է կազմակերպվել ԱԺ նախագահի գիտությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ
Այսօր Ամուլսարի պահպանության հարցով շահագրգռված քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկանությունը պատ է կազմել ու հավաքված ժողովրդին թույլ չի տալիս մուտք գործել Ազգային ժողովի այգու տարածք:
Քաղաքացիները հայտարարել էին, որ գալիս են ԱԺ այգի՝ հանրային քննարկում անցկացնելու: Սակայն մուտք չունենալով այգու տարածք՝ հավաքված քաղաքացիները վանկարկում են՝ այգին բացեք:
Ոստիկանությունը այգու մուտքը փակելը հիմնավորում է անվտանգության կանոնների պահպանմամբ:
Այս կապակցությամբ քիչ առաջ ԱԺ հայտարարություն է տարածել, ըստ որի ԱԺ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...