Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա. պարզաբանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել դիպլոմների տրամադրման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա: Ի պատասխան բուհերից մեկից ստացված բողոքի, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի տրամադրում շրջանավարտների ավարտական դիպլոմները, հարկ ենք համարում պարզաբանել, որ ավարտական քննություններում դրական գնահատական ստացած ուսանողներին պետական նմուշի դիպլոմներ հանձնում են բուհերը, այլ ոչ թե նախարարությունը:
ԿԳՄՍ նախարարությունն ընդամենը հաստատում է բուհերի ներկայացրած ցուցակները, որին հաջորդում է պետական նմուշի դիպլոմների բացթողնման գործընթացը:
Իրականությանը չեն համապատասխանում նաև լուրերը, թե դիպլոմները ժամանակին չհանձնելու պատճառը նախարարության աշխատակիցների արձակուրդում գտնվելն է: Այն պահին, երբ բուհերը դիմել են ավարտական դիպլոմները ստանալու համար, պատշաճ կարգով դրանք տրամադրվել են: Այս պահի դրությամբ որևէ բուհի հետ կապված նման խնդիր չկա»:
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...